211652_close_icon
views-count3118 դիտում article-date 20:25 11-04-2025

Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյան

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն այս համատեքստում կարևորել է նաև Աֆրիկյան միությունում Անգոլայի նախագահության ակտիվ դերակատարումը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ շեշտելով Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու, այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում համագործակցության, ինչնաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։

 

Նմանատիպ նյութեր