3856 դիտում
16:58 10-12-2019
«Օտրի տրիո»-ն ջերմ ընդունելության է արժանացել Ֆրանսիայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլը վերադարձել է Ֆրանսիայում կայացած հյուրախաղերից։ Բացառիկ ձևաչափով տրիոն‚ որի կազմում են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ)‚ 7 համերգ են ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, Վալանս և այլն։ Համերգները նվիրված էին Ֆրանսիահայ մշակույթի միության 70-ամյակին։
«Օտրի տրիո»-ի կատարմամբ Ֆրանսիայում հնչել են ֆրանսիացի, գերմանացի, ավստրիացի և իհարկե, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև Կոմիտասի երաժշտական ժառանգությանը։
Տրիոյի երաժիշտները նշում են‚ որ տպավորված են հանդիսատեսի ջերմ վերաբերմունքից‚ հատկապես հայկական համայնքի ընդունելությունից։ Ուշագրավ է‚ որ հայկական երաժշտությունն առանձնահատուկ ուշադրության էր արժանանում ֆրանսիացի ունկնդրի կողմից։
Մարսելում կայացած երկու համերգներից մեկը տեղի է ունեցել քաղաքի հայկական եկեղեցում‚ երկրորդը՝ «Notre Dame du Sacre Coeure» դպրոցում՝ երեխաների համար։ Հատկանշական է‚ որ դպրոցի աշակերտները‚ որոնք ֆրանսիացիներ էին‚ տրիոյի հետ կատարել են «Էրեբունի-Երևան» երգը։
«Օտրի տրիո»-ի ելույթները տեղի են ունեցել Ֆրանսիահայ մշակույթի միության և ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
11:43 26-10-2019
Երևանյան համերգից հետո «Օտրի տրիո»-ն պատրաստվում է Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերին
1579 դիտում
14:42 14-07-2016
Օտրի տրիո. տեղի է ունեցել Հայաստանում բացառիկ անսամբլի շնորհանդեսը
1033 դիտում
16:35 22-10-2019
«Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով
Այս բաժնից
382 դիտում
21:23 18-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև
415 դիտում
20:59 18-03-2024
Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
394 դիտում
20:28 18-03-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են