211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:35 22-10-2019

«Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո»-ի ելույթը։ «Օտրի Տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016թ.-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ): Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն: Երեկոյի ընթացքում «Օտրի Տրիո»-ն կկատարի Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում կհնչի նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար‚ այն Հայաստանում կհնչի առաջին անգամ։ Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր