211652_close_icon
views-count34990 դիտում article-date 18:59 09-12-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանններով կադրային փոփոխություններ ու պաշտոնանկություններ են տեղի ունեցել ոստիկանությունում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։

Նմանատիպ նյութեր