Լեոնիդ Սլուցկի. Պարզապես ցնցված եմ հայկական դպրոցի նորարարական մոտեցումներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անվանի ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին «Всему Головин» յութուբյան հաղորդման ժամանակ իր հիացմունքն է արտահայտել հայկական փարձարարական դպրոցի վերաբերյալ, հայտնում է [url=https://www.vnews.am/slutski-yes-parzapes-tsntsvats-yem-haykakan-dprotsi-norararakan-motetsumnerits/?fbclid=IwAR1zDTNTG_68XFUTXQgTnaswTdL9HGLtuHvhENoULiKV9gBpUP1Q8ceuCwA]Vnews.am[/url]-ը:
«Մեկնել էի Հայաստան, ինձ տարան փորձարարական դպրոց: Պարզապես ցնցված եմ նրանց նորարարական մոտեցումներից: Դպրոցի տնօրենն ինձ ասաց, որ իրենց նպատակն այն է, որ երեխաների մեծամասնությունը զբաղվի այնպիսի մասնագիտությամբ, որը դեռևս հայտնագործված չէ։
Դրա համար այդ դպրոցում ստեղծվել է հետաքրքրությունների լայն շրջանակ՝ ռոբոտատեխնիկայից սկսած, մինչև անօդաչու սարքերի նախագծումներ»,- ասել է Սլուցկին։
Սլուցկին 2015-2016 թվականներին գլխավորել է Ռուսաստանի հավաքականը, իսկ նրա վերջին ակումբը եղել է հոլանդական «Վիտեսը»: