13364 դիտում
19:09 02-02-2018
Լեոնիդ Սլուցկի. Վստահ եմ, որ «Արսենալն» ավելի շատ շահեց Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակումից
Ռուսաստանի հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքին:
Ակումբները այս գործարքում մնացին իրենց դիրքերում՝ ստանալով թոփ խաղացողներ: Բնական է, բոլորն էլ կասեն, թե ավելի շատ շահեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն ես վստահ եմ, որ «Արսենալը» շահեց:
Լոնդոնցիները ազատվեցին մի ֆուտբոլիստից, որը չէր ցանկանում խաղալ թիմում և այնքան էլ մոտիվացված չէր: Իսկ փոխարենը ստացան խաղացողի, որը մեծ ցանկություն ունի ապացուցել, որ Մանչեսթերում չէր կարողանում իր իրական խաղը ցուցադրել ոչ մարզական պատճառներով:
«Շատ ուրախ եմ Հենրիխի համար, որը հայտնվեց ոգով ու փիլիսոփայությամբ իրեն մոտ թիմում: Նա իր մոտիվացիայով ու խաղամակարդակով կարող է մրցաշրջանի վերջին հատվածի հայտնությունը դառնալ:
Գումարած, նրա վրա այնպիսի ճնշում չի լինի, ինչպես՝ Օբամեյանգի դեպքում: Իմ կանխատեսումը. Հենրիխի տրանսֆերն ավելի օգտակար կլինի:
Մխիթարյանի խաղը «Արսենալում» բալանս կավելացնի հարձակման և պաշտպանության միջև, մինչդեռ Օբամեյանգին դեռ պետք է հարմարացնել», ասել է Սլուցկին:
Նմանատիպ նյութեր
14717 դիտում
18:10 23-01-2018
Ռայան Գիգզ. Բարդ է ասել, թե ով ավելի շատ շահեց Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակումից
10152 դիտում
18:51 16-01-2018
Sky Sports. «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում են Սանչեսին Մխիթարյանի հետ ուղիղ փոխանակման հարցը
1791 դիտում
14:13 20-05-2017
Գյումրի. շահեց ջրամատակարարը, շահեց սպառողը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
559 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից