211652_close_icon
views-count4193 դիտում article-date 23:59 07-12-2019

Բարեկենդան․ եկող շաբաթ Ս. Հակոբի պահքն է

Ս․ Հակոբի Պահքը եղանակների շաբաթապահքերից վերջինն է, սկսվում է ձմեռնամուտին: Զուգադիպում է Ս. Հակոբի տոնին, այստեղից էլ՝ իր ժողովրդական անունը: Տևում է 5 օր: Բարեկենդան Ս. Հակոբի պահքի տոնը նշվում է դեկտեմբեր ամսվա առաջի կիրակիներից մեկի ժամանակ: Այս տարի այն նշվում վաղը, դեկտեմբերի 8-ին։ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ:

Նմանատիպ նյութեր