1722 դիտում
12:46 26-03-2014
Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին. այսօր միջինք են թխում
Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք:
Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:
Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
«Ծոմապահություն և պահք»` Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մեկնաբանությամբ
Մեր պահք պահող ընթերցողներին ենք ներկայացնում նաև պահոց բաղարջը...
Միջինքի բաղարջ /Տապլա/ (Մեծ պաս) 10 հոգու համար. 1 կգ ալյուր, 100գ մեղր, 150գ ձեթ, 200գ ջուր, 12գ սոդա, 20գ աղ: Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել մետաղադրամ կամ խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:
Նմանատիպ նյութեր
3382 դիտում
11:11 15-03-2023
Մեծ պահք. Միջինք. այսօր թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում
3212 դիտում
14:55 22-03-2017
Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց
1099 դիտում
10:07 06-03-2024
Մեծ պահքը կիսվեց. այսօր Միջինք է
Այս բաժնից
1441 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ