211652_close_icon
views-count3929 դիտում article-date 20:58 07-12-2019

Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը.

Դեկտեմբերի 1-ից 3-ը Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը: Բաց առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից և նվիրված էր դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը, ինչպես նաև` Պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ»-ն և ևս երկու օտարերկրյա թիմեր` Վրաստանից և Իրանից: Հայաստանի բաց առաջնության հաղթող ճանաչվեց Իրանի Ֆիրուզ թիմը: Մրցաշարի գլխավոր հովանավորն էր «ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն: Այս մրցաշարերը հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց ինտեգրվել հասարակությանը, զբաղվել սպորտով, վարել առողջ ապրելակերպ և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում: Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին: Ֆեդերացիայի ստեղծման նպատակն է զարգացնել անվասայլակով բասկետբոլը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, անցկացնել Հայաստանի առաջնություն ու ստեղծել թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային հարթակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր