211652_close_icon
views-count2873 դիտում article-date 17:28 04-07-2017

Հաշմանդամային սպորտի զարգացման նոր մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ում տրված է. անվասայլակով բասկետբոլի «ԱՐՏԱԿԱՐԳ» թիմը սկսում է մարզումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը մեծ կարևորություն է տալիս նաև առողջ ապրելակերպին և սպորտին: Հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին մասնակցություն ունեցած համակարգի 9 հաշմանդամ աշխատակցի պարգևատրման ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև ԱԻՆ 8 աշխատակիցներ այսուհետ հնարավորություն կունենա պարբերաբար մարզվել և լիարժեք պատրաստ լինել՝ միջազգային հարթակներում երկրի պատիվը բարձր պահելու համար: ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը, ով նաև թիմի ավագն է, նշում է. -Անվասայլակով բասկետբոլի մեր «ԱՐՏԱԿԱՐԳ» թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ և կանոնավոր մարզուների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին: Ս. Մխիթարյանը նշում է, որ նախարար Դ. Տոնոյանի խոսքը շատ արագ գործով հաստատվեց, ինչը ևս ոգևորիչ է: Առաջիկայում նաև նախատեսվում է ձեռքբերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ և անհրաժեշտ գույք: 2012թ.-ից ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի են ընդունվել երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ, ովքեր այսօր համակարգի մեծ ընտանիքի լիիրավ անդամն են: Նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի կազմակերպման համար, իսկ երկրորդ մասնաշենքում տեղադրված վերելակը հնարավորություն է տալիս սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներին օգտվել նաև մարզադահլիճից՝ պահպանելով ամենօրյա մարզումների գրաֆիկը: ՀՀ ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն ապրում են ակտիվ սպորտային կյանքով՝ լավագույնս դրսևորելով իրենց և նոր արդյունքներ գրանցելով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր