211652_close_icon
views-count1927 դիտում article-date 21:18 07-12-2019

«Բորուսիան» 5։0 հաղթեց «Դյուսելդորֆին», «Հոֆենհայմը» պարտվեց «Լայպցիգին»

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում «Դյուսելդորֆի» նկատմամբ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: «Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձան կիսապաշտպան Մարկո Ռոյսը և կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Աչքի ընկավ նաև հարձակվող Տորգան Ազարը: Միաժամանակ ընթացող խաղում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Բավարիայի» միակ գոլը խաղի 49-րդ րոպեին խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, իսկ «Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռամի Բենսեբաինին: «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտություն կրեց «Լայպցիգից»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: «Լայպցիգը» 30 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 26 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բավարիան» 6-րդն է՝ 24 միավորով: Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 21 միավորով 8-րդ տեղում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր