«Հոֆենհայմը» գլխավորեց Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը
Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմի» երիտասարդական թիմի մարզիչ, 28-ամյա Յուլիան Նագելսմանը նշանակվել է հիմնական թիմի գլխավոր մարզիչ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:Այդպիսով, Նագելսմանը դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը:
Մինչ այդ ամենաերիտասարդը եղել է «Բավարիայի» ներկայիս մարզական տնօրեն Մատիաս Զամերը, որը 32 տարեկան հասակում նշանակվեց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ և 34 տարեկանում թիմին չեմպիոնական տիտղոսի հասցրեց:
Նշենք, որ 1931/32 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն Լիպո Հերտցկայի գլխավորությամբ, որն այդ ժամանակ 27 տարեկան է եղել: