211652_close_icon
views-count1258 դիտում article-date 23:21 06-12-2019

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը

Դեկտեմբերի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր