1145 դիտում
21:25 05-12-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: «Հատկանշական է, որ մենք պլանավորում ենք ստորագրել համաձայնագիր երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ վստահ եմ, որ այդ համաձայնագիրը չի լինի զուտ խորհրդանշական փաստաթուղթ, այլ իսկապես հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ հարաբերությունների զարգացման ներուժ կա, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը:
Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը պատեհ պահին կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տասնյակ երկրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է պաշտպանել այս ձեւաչափը՝ այդպիսով որդեգրել հավասարակշռված դիրքորոշում այս հարցում:
Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարեւորում է Գվատեմալայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Նա առանձնացրել է համագործակցության մի քանի ոլորտներ, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է իր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ կարեւորել փորձի փոխանակումը Հայաստանի հետ:
Արարատ Միրզոյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծել բարեկամական խմբեր, որոնք ներդրում կունենան հարաբերությունների զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
1268 դիտում
15:01 09-03-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
972 դիտում
14:18 15-10-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
1232 դիտում
22:35 15-02-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
529 դիտում
16:23 07-05-2024
Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
343 դիտում
14:58 07-05-2024
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը