211652_close_icon
views-count23616 դիտում article-date 11:56 06-12-2019

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը մասամբ հայտնվել է մայթին. վիրավորներից մեկը դպրոցական է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են Գյումրիի բնակիչներ, Արտաշես Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZL 655 համարանիշի և Հակոբ Հ.-ի վարած Opel մակնիշի 35 MM 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Արտաշես Մ.-ն, նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ Սամվել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման հետևանքով Opel-ը մասամբ հայտնվել է մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Սամվել Գ.-ն սովորում է Գյումրու թիվ 20 դպրոցի 7-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր