1194 դիտում
10:47 03-12-2019
Հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր: Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետևյալը. երբ ամբողջ աշխարհում գնաճ է գրանցվում, մեզանում արձանագրվել է գնանկում՝ դա, ըստ տնտեսագետների, այնքան էլ լավ լուր չէ:
Բայց այստեղ ես մտադիր չեմ վիճարկել և մեկնաբանել այդ թվերը՝ դրական բաներ իսկապես տեղի են ունենում, լինում են նաև զուտ քարոզչական հայտարարություններ: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդական հիմնական զանգվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ ամենևին էլ պայմանավորված չէ այդ ճիշտ կամ սխալ թվերով: Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենևին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով և ժապավեն կտրելով:
Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետև նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.
1/ Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):
2/ Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը (դրան անդրադարձել եմ):
3/ Ամուլսարը աշխատեցնելու հարցը (հասկանալով, որ դա զգայուն խնդիր է, իշխանությունը գնում է ձգձգումների ճանապարհով):
4/ Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը (բարեկամաբար խորհուրդ կտայի չընդունել այդ նախագիծը՝ այն առաջացնում է իրենց երեխաներին առաջնագիծ ուղարկած սովորական մարդկանց զայրույթը):
5/ Բժշկական պարտադիր ապահովագրությունը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:
Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Այդ բաժանումը, իհարկե, առանձնապես կապ չունի զուտ իրավական բնորոշումների հետ, ավելի շուտ՝ բնազդային, զգացմունքային ոլորտից է: Սակայն նման բնազդները ժողովրդի (ցանկացա՛ծ ժողովրդի) համար ավելի կարևոր են, քան բոլոր տեսակի բանական փաստարկներն ու հակափաստարկները:
Ահա այդ տեսանկյունից նախորդ իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվում են որպես «թալանչի», իսկ ներկաները՝ որպես «ոչ թալանչի»: Բայց ընկալումները կարող են փոխվել, եթե այսօրվա իշխանավորներն առիթներ տան»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8087 դիտում
17:38 16-10-2016
«Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը»․ Օսկար Ուայլդ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»