«Միայն ուժեղ սերը կարող է հաղթել այն մանր թյուրիմացությունները, որոնք առաջանում են համատեղ կյանքի ընթացքում»․ Թեոդոր Դրայզեր
Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել։ Սկզբնական կրթությունն ստացել է կաթոլիկ դպրոցում, որը անվանի գրողը համարում է զուր կորցրած ժամանակ։ 1888 թվականին ընդունվում է Բլումինգտոնի համալսարան, որտեղ սովորում է մի տարի։ Այդտեղ է սկսվում նրա բուռն հետաքրքրությունը դեպի գրականությունը։ Համալսարանում նա առաջին անգամ ծանոթացավ ու ոգեշնչվեց Լև Տոլստոյի գրվածքներով և առաջին անգամ միտք է հղանում լինել հռչակավոր գրող նման Տոլստոյին, գրել այնպես, որ ամբողջ աշխարհը լսի։
1892 թվականից սկսում է աշխատել «Չիկագո դեյլ Գլոբ» թերթում որպես լրագիր։ Այնուհետև աշխատում է տարբեր քաղաքների թերթերում և զանազանան ամսագրերում, վարում է տարբեր պաշտոններ՝ լրաբեր, ակնարկագիր, խմբագիր, բաժնի վարիչ։ Այդ ընթացքում նա ավելի լավ է ծանոթանում գրական, քաղաքական գործիչների հետ, տարբեր խավերի և բնագավառի մարդկանց հետ։
Սակայն մոտիկից ծանոթանալով լրագրական աշխարհին, հասկանալով իրական ճշմարտության և լրագրի ճշմարտության տարբերությունը, շատ ընդհարումներ է ունենում պետերի և պաշտոնական տնօրենների հետ, որը իր ռեալիստական էությանը չէր համապատասխանում։ Շուտով նա անցնում է գեղարվեստական ակնարկի և պատմվածքի ժանրին։
Դրայզերի տաղանդի փայլը միանգամից շողաց իր առաջին վեպում՝ «Քույր Քերրի»-ում, որը մեծ համբավ ստեղծեց նրա անվան շուրջ։ Այդ նոր վեպը բերում էր յուրահատուկ ռեալիստական ոճ, դրա հետ մեկ տեղ նուրբ մոտիվացիա։