211652_close_icon
views-count8087 դիտում article-date 17:38 16-10-2016

«Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը»․ Օսկար Ուայլդ

1879 թ.-ին Օսկար Ուայլդը ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքները, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» պոեմում և ետմահու լույս տեսած «De profundis» խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։ Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղային տղան») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ XIX դարի վերջին ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը»։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե», «Ֆլորենցիական ողբերգություն» ողբերգությունները մեծ կրքերի բանաստեղծական դրամայի վերածնման փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը», «Կինը անարժան ուշադրության», «Լրջախոհ լինելու կարևորությունը»։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» կատակերգությունում։ 1880-ական թթ. քննադատական հոդվածներում Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել երևույթները։ Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն։

Նմանատիպ նյութեր