211652_close_icon
views-count5342 դիտում article-date 16:26 02-12-2019

Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Փաշինյանի այցն Իտալիա կրել է զբոսաշրջային բնույթ․ որևէ միջպետական համաձայնագիր չի ստորագրվել․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ: Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այցի հետ կապված մի քանի հարցերի: Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու համար ՀՀ կառավարությունը խնդրում է լրացուցիչ 30 օր ժամանակ, այսինքն պատասխանը կարելի է ակնկալել դեկտեմբերի 27-ին: Փաստորեն, մեր կառավարությունում չգիտեն, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել այս պատկառելի կազմով իրականացված այցելությունը և որքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից այն կազմակերպելու համար: Հարկ է նշել, որ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում բացի արարողակարգային հանդիպումներից չի ստորագրվել ոչ մի միջպետական համաձայնագիր, և հանրությանը տրամադրված տեղեկատվությամբ, ձեռք չեն բերվել ոչ մի շոշափելի պայմանավորվածություններ: Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ այս պաշտոնական այցը կրել է ճանաչողական և զբոսաշրջային բնույթ, այն կարելի է համարել ամբողջովին տապալված, իսկ պետական բյուջեից այս այցելության համար ծախսված միջոցները` աննպատակ և վատնված: Այցի ֆինանսական բաղադրիչի պարզաբանման նպատակով այսօր կներկայացնենք առավել կոնկրետ հարցում, պարզելու համար թե ՀՀ հարկատուների միջոցների հաշվին որքան գումար է ծախսվել այս տուրիստական շրջագայությունը կազմակերպելու համար: Վերջում հավելենք, որ. «Հայաստանն իմ տունն է, Ժողովուրդն իմ ընտանիքը, ՀՀ բյուջեն իմ ընտանեկան բյուջեն է, Ինչպես կուզեմ, այնպես էլ կծախսեմ»:

Նմանատիպ նյութեր