1342 դիտում
19:51 24-10-2019
Անձի ձերբակալման ու կալանավորման հիմքերը վերածվել է իշխանության ամրապնդման գործիքներ․ Արթուր Ղազինյան
ՀՀ օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հստակ եւ սպառիչ սահմանված են ձերբակալման ու կալանավորման հիմքերը, պայմաններն ու սահմանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2608484055881770&id=473981732665357]էջում[/url] գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Մինչդեռ, Հայաստանի նոր իշխանությունների կողմից անձի ձերբակալման ու կալանավորման հիմքերն ու սահմանները անթույլատրելիորեն ընդլայնվել են՝ վերածվելով սեփական իշխանության տոտալ հաստատման ու ամրապնդման գործիքների։
Մասնավորապես, անձի ձերբակալումն ու կալանքը այսօր, բացի օրենքով սահմանված հիմքերից, իշխանության կողմից գործածվում են հետեւյալ նպատակներով.
1. Քաղաքական գործունեությունից մեկուսացում։
Այս նպատակի իրացման շրջանակներում հարուցված քրեական գործերը կրում են ձեւական բնույթ՝ իշխանության համար անցանկալի քաղաքական գործունեություն իրականացնող անձին ազատությունից զրկելու եւ քաղաքական գործունեությունից մեկուսացնելու համար։
2. Անձի վարկաբեկում եւ հեղինակազրկում։
Հարուցված քրեական գործերի շրջանակներում, հատկապես կոռուպցիայի հատկանիշներով, որպես մեղադրյալ ներգրավվում են քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալող կամ քաղաքական գործընթացների վրա շոշափելի ազդեցություն ունեցող եւ հասարակության մեջ հեղինակություն վայելող անձիք։ Իշխանության նպատակը, այս պարագայում, ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ իրենց քաղաքական հակառակորդներին վարկաբեկելն ու հեղինակազրկելը։ Այս քրեական գործերը, որպես կանոն, դատարան չեն հասնում, քանի որ լուծում են առաջադրված խնդիրները երկարատեւ նախաքննության փուլում։
3. Անձին որպես պատանդ պահելը։
Այս նպատակի շրջանակներում ձերբակալվում եւ կալանքի տակ են վերցնում այն անձիք, որոնցից իշխանությունն ակնկալում է իր համար անհրաժեշտ ցուցմունքներ եւ ապացույցներ կամ էլ պահանջվող փրկագնի վճարումը։
Անձին ազատությունից զրկելու պետական մենաշնորհին Հայաստանի նոր իշխանությունը դիմում է շատ ավելի հաճախ եւ առանց երկմտանքի, ինչը հետեւանք է իշխանության քաղաքական պայքարի մեջ մտնելու, փաստարկներ եւ հակափաստարկներ ներկայացնելու անկարողության։
Հայաստանի նոր իշխանությունը պատրաստ չէ եւ ցանկություն չունի վարել քաղաքական գործընթաց եւ նախընտրում է իր քաղաքական կենսական խնդիրները լուծել քաղաքական հակառակորդներին ու ընդդիմախոսներին մեկուսացնելու եւ վարկաբեկելու եղանակով։
Հարկ է նշել, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ավտորիտար իշխանություններին եւ հակասում է ժողովրդավարության հանրահայտ կանոններին ու սկզբունքներին»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
4779 դիտում
23:27 05-05-2019
Արթուր Ղազինյան. Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը
Այս բաժնից
1210 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4687 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած