ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նախապես հերթագրված 14 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել են 12-ը:
Քաղաքացիների մեծ մասը դիմել էր Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու, տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց գտնել լուծումներ` հաշմանդամության կարգը վերականգնելու համար դիմած փրկարար ծառայության նախկին աշխատակցին աջակցելու նպատակով:
Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասին աջակցել են: