ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն:
Անմիջական և բաց շփման ընթացքում նախարար Ցոլականը լսեց քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները, որոնք առնչվում էի ՀՀ տարբեր պատկան մարմինների գործառույթներին:
Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, հուսադրելով՝ առավելագույնս օգտակար լինել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում: