ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների
ընդունելություն:
Այս անգամ քաղաքացիներն առավելապես եկել էին առաջարկներով: Մասնավորապես՝ Ստյոպա Խոյեցյանն առաջարկում էր
ստեղծել ջրհեղեղի և սողանքների կասեցմանը նպաստող՝ իր մտահղացած մեքենան, որը կարող է կիրառվել բնապահպանական,
գյուղատնտեսական խնդիրներ լուծելու հարցում, նաև՝ հրդեհների ժամանակ:
Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն առաջարկում էր լայն
համագործակցություն ԱԻՆ-ի հետ և պատրաստակամություն՝ առավել վտանգավոր իրավիճակներում օգտագործելու իրենց
ասոցիացիայի ներուժը:
Արկադի Զարգարյանը Ֆելիքս Ցոլակյանին ներկայացրեց բազմաֆունկցիոնալ առաջարկություններ, որոնք վերաբերում էին
տարբեր գերատեսչությունների գործառույթների:
Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնեց սրտացավ
վերաբերմունքի և օգտակար լինելու ձգտման համար և խոստացավ փորձագիտական դրական եզրակացությունների
պարագայում՝ լուծում տալ բարձրացված հարցերին կամ առաջարկներն ուղարկել ըստ պատկանելիության: