211652_close_icon
views-count1784 դիտում article-date 17:15 29-11-2019

Եթե դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, կրկնակի անբարոյականություն է. Արթուր Ղազինյան

Եթե դա արվում է իրենց համար ավելի վտանգավոր խնդրից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ապա դա կրկնակի անբարոյականություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/aghazinyan/posts/10211904965899721]էջում [/url]գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։ «Սիրելի ընկերներ ջան, մի բան խնդրեմ ձեզ: Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է: Թող յուրաքանչյուրը մտածի ու խոսա իր բարդույթներից, ու տեղի ու անտեղի իր կեղտոտ գործերի մեջ չխառնի Աստծո միածին որդուն: Իսկ եթե դա արվում է իրենց համար ավելի վտանգավոր խնդրից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ապա դա կրկնակի անբարոյականություն է: Դե իսկ մենք արդեն պետք է տարբերենք իշխանությունների կողմից հանրությանը որպես կերակուր տրվող աղբը մեր պետության իրական ու կարևոր օրակարգերից»,– գրել է նա:

Նմանատիպ նյութեր