4889 դիտում
22:37 13-06-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն ինչ հաշվարկած է. ամեն ինչ արվում է ուշադրությունը ԱՐՑԱԽԻՑ շեղելու
Սպարտակ Ղարաբաղցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամեն ինչ հաշվարկած է. ամեն ինչ արվում է ուշադրությունը ԱՐՑԱԽԻՑ շեղելու. էլ բստրված ժամացույցի պատմություն, էլ քաչալ շուն, էլ գող փիսո…
ՄԵՆՔ էլ, մեղքս ինչ թաքցնեմ, նաղլ ու բամբասանք սիրող խալ խ ենք դառել. ՀԻ՜Ն մեռելներով հպարտանում, նորերին կենդանի-կենդանի թաղում ու ախ ու վախ ենք անում…
Էս ինչ ԱՆԵԾՔ է պայթել, որ ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ մի կողմ ենք դրել ու ՄԵԶ ԿՐԱԿԸ ԳՑԵԼ… Հիմա բերանդ են կողբում, վաղն էլ ականջերդ են բամբակ խրելու, որ ոչ խոսես, ոչ լսես…
Ոտ ու ձեռդ էլ քայլելուց, արարելուց հետ են վարժվել ու մի օր էլ արթնանալու ես ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ու անասունի պես ԲԱՌԱՉԵ՜Ս… Ուշ է լինելու…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
17:15 29-11-2019
Եթե դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, կրկնակի անբարոյականություն է. Արթուր Ղազինյան
5325 դիտում
11:28 25-01-2018
Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան