211652_close_icon

«Արսենալը» հեռացրեց Ունաի Էմերիին

views-count3296 դիտում article-date 14:41 29-11-2019
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պաշտոնանկ արվեց: Իսպանացի մասնագետը թիմը կլքի իր շտաբի հետ: Ժամանակավոր մարզիչ է նշանակվել Ֆրեդրիկ Յունգբերգը՝ «Արսենալի» նախկին լեգենդար կիսապաշտպանը: «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով, որ թիմի խաղն ու արդյունքները չեն համապատասխանում անհրաժեշտ մակարդակին: Մենք Ֆրեդի Յունգբերգին խնդրել ենք առաջին թիմի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա՝ ժամանակավոր գլխավոր մարզչի կարգավիճակով: Հավատում ենք, որ Ֆրեդին ունակ է մեզ առաջ տանել: Այժմ նոր գլխավոր մարզիչ ենք փնտրում, երբ դա տեղի ունենա, մենք հանդես կգանք հայտարարությամբ», նշված է ակումբի պաշտոնական կայքում: Էմերին «Արսենալը» գլխավորեց 2018-ի գարնանը: 2018/19 մրցաշրջանում նա թիմին դուրս բերեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ թիմը «Չելսիին» պարտվեց 1:4 հաշվով: Անգլիայի առաջնությունում թիմը զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զրկվելով Չեմպիոնների լիգայի ուղեգրից Այս մրցաշրջանում «Արսենալը» 13 տուրից հետո ԱՊԼ-ում 18 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր