Դի Մարիան Էմերիին խնդրել է իրեն բաց թողել «Բարսելոնա»
«Բարսելոնան» նախկինի պես ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:
Փարիզյան ակումբը արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ երկու առաջարկները՝ 25 և 30 մլն եվրոյի չափով, մերժել էր, և այս գործարքի ապագան կախված է նրանից, թե արդյոք «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կտեղափոխվի «Բարսելոնա»: Եթե դա չստացվի, «Բարսելոնան» երրորդ առաջարկը կանի Դի Մարիայի համար:
Դի Մարիան ինքն է ցանկանում «Բարսելոնայի» խաղացող դառնալ: Այդ մասին արգենտինացին հայտնել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին՝ խնդրելով չխոչընդոտել տրանսֆերին:
Նշենք, որ Դի Մարիան 2010-2014 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում, որը «Բարսայի» ամենասկզբունքային մրցակիցն է:


