1426 դիտում
20:07 27-11-2019
Այտոր Կարանկան և Եվրոպայում մարզչական կրթության առաջատար մասնագետները կայցելեն Երևան
ՈՒԵՖԱ-ի տեխնիկական որակավորման մասին մարզչական կոնվենցիայի 24, 25, 26, 28, 35, 36 և 57 կետերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 9-ից 10-ը կանցկացնի տարբեր տարիների ընթացքում B, A և PRO կարգեր ունեցող մարզիչների համար առաջին շարունակական վերապատրաստումը, որը հնարավորություն կտա մասնակից մարզիչներին թարմացնել իրեն որակավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Երկու օրերի ընթացքում կայանալիք սեմինարի ընթացքում կլինեն նաև դասախոսություններ և քննարկումներ։
Հատուկ այս միջոցառման համար Երևան կժամանեն իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկան և նրա օգնական Խուան Վիլան, ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը, Իսպանիայի կանանց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը, «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան, բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, և ֆուտբոլային աշխարհում այլ հանրահայտ անձինք։
Սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն, ինչպես նաև ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, կբանախոսեն ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:
Կլոր սեղանի շուրջ կայանալիք հանդիպման շրջանակներում ներկաների հարցերին կպատասխանեն 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչները՝ Վարդան Մինասյանը և Աբրահամ Խաշմանյանը:
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
17:00 09-09-2015
ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ