211652_close_icon
views-count960 դիտում article-date 12:16 20-10-2015

Առաջատար մասնագետները շարունակում են մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն ցուցաբերել սահմանամերձ բնակչությանը

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա: Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Մասնագետները իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և վիրահատություններ: Չնայած բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, նրանք սիրով և բարձր պատրասակամությամբ մատուցում են բժշկական ծառայություններ սահմանամերձ մարզի բնակչությանը: ՀՀ առողջապահության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը առաջին իսկ օրից տավուշցիներին անտարբեր չի թողել:

Նմանատիպ նյութեր