211652_close_icon
views-count1125 դիտում article-date 17:00 09-09-2015

ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր

ՀՀ կառավարության նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն մինչև սեպտեմբերի 20-ը առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։ Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր