211652_close_icon
views-count4022 դիտում article-date 15:45 27-11-2019

Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել Է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում: «Պուտինը ցավակցություն Է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր աշխարհի պատմությունը կարող Էր այլ ընթացք ունենալ»,-ասել Է նա լրագրողներին: Պեսկովը նշել Է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ Էր ե՛ւ Գոհարին, ե՛ւ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել Է Պուտինին: Պուտինը հյուր Է գնացել նրան»,-հավելել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր