Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյան մահվան կապակցությամբ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում:
Ցավակցում եմ վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին. կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը: