211652_close_icon
views-count95515 դիտում article-date 09:46 26-11-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 վիրավորներից Mercedes-ի վարորդի եղբայրը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy 43 NN 334 համարանիշի և 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի 33 PՏ 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercede -ի վարորդն ու մահացած ուղևորը հարազատ եղբայրներ են: Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր