58140 դիտում
18:51 09-07-2018
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 62-ամյա վարորդի УАЗ-ն ու 20-ամյա վարորդի Ford Transit-ը. 3 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 56.2 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Հարություն Գևորգյանի վարած Ford Tranist մակնիշի 71 RO 700 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մյասնիկ Մխեյանի վարած УАЗ-3909 մակնիշի 31 ՏՍ 761 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Մ. Մխեյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 54-ամյա Քնարիկ Գրիգորյանը և 28-ամյա Արտուշ Մխեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ հիվանդանոցում վիրավորներից Մ. Մխեյանը մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ավագ հետաքննիչ Բ. Սարիբեկյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+