Նոր Գեղիի խաչմերուկում, որը բնակիչներն անվանել էին «մահաբեր», 35 տարի չլուծվող լուսակիրների հարցը կարգավորվեց շնորհիվ ՆԳ նախկին և ներկա նախարարների, ՏԿԵ նախարարի և Կոտայքի մարզի դատախազի ու դատախազի տեղակալի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը բազմաթիվ անգամներ ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր է հրապարակել, որով Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչների ու վարորդների խնդրանքն էր փոխանցել Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանին, ՆԳ ներկայիս նախարար Արփինե Սարգսյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի նախկին տեղակալ, Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Խուդինյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին ՃՈ պետեր Եգոր Կարապետյանին, Նորիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որպեսզի 35 տարուց ավելի նշված խաչմերուկում լուսակիրների հարցը լուծեն, քանի որ սովետական տարիներին այդ հատվածում երթևեկությունը կարգավորվել է լուսացույցներով, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո չգիտես ում մտքով էր անցել, որ այն պետք է հանվի, ինչն արվել էր, և դրանից հետո նշված խաչմերուկում կտրուկ ավելացել էին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաարեթերը, այդ թվում՝ ողբերգական ելքով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկար ու ձիգ տարիներից հետո վերջապես այսօր՝ հուլիսի 18-ին, նշված խաչմերուկում տեղադրված լուսակիրները գործարկվեցին, որում նաև մեծ աշխատանքներ են կատարել Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը, ովքեր բազմաթիվ միջնորդություններ ու գրություններ են ուղարկել պատասխանատու մարմիններին և պահանջել, որ օր առաջ խաչմերուկում երթևեկությունը կարգավորվի լուսակիրներով։
Իսկ վերջին օրերին խնդիրը հրատապ լուծելու հարցը պատասխանատուների առջև է դրել ՆԳ նախարար Ա. Սարգսյանը։
Առաջիկայում մասնագետների խումբը կուսումնասիրի և հնարավոր է լուսակիրների ժամանակացույցը փոխվի, որպեսզի արհեստական խցանումներ տեղի չունենան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ու վարորդներ իրենց շնորհակալությունն էին հայտնում պատասխանատուներին՝ ասելով՝ վերջապես հարցը դրական լուծում ստացավ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի՝ «մահաբեր» անունը ստացած խաչմերուկում, պատասխանատուները խոստացել էին, որ 30 տարուց ավելի լուսացույցների տեղադրման խնդիրը լուծված է։
Սովետական տարիներից եղած լուսացույցները չգիտես ում մեղքով հանվել էին, ինչից հետո ըստ բնակիչների նշված վայրում ավելացել էին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը, այդ թվում՝ մահվան ելքով։
Երկար ու ձիգ տարիներ բնակիչները դիմել էին պատասխանատուներին, ընդհուպ՝ իրականացրել էին բողոքի ակցիաներ՝ փակելով ճանապարհը։ Եվ միայն բնակիչների արդարացի պահանջից հետո ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ Ներքին գործերի ներկայիս նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Նորիկ Սարգսյանի գործուն միջամտության շնորհիվ սկսվել էին աշխատանքները, և շաբաթների ընթացքում տեղադրվել էին լուսացույցները, ինչից հետո խոստացել էին, որ պետք է մեկ ամիս լուսացույցները թարթեին միայն դեղին լույսի առկայությամբ, որպեսզի վարորդներն ընտելանային, ինչը թե՛ վարորդները, թե՛ Նոր Գեղիի ու հարակից գյուղերի բնակիչները մեծ ոգևորությամբ էին ընդունել։
Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ ցավոք պատասխանատու ընկերությունն այս դեպքում նույնպես ընդունել էր ջայլամի կեցվածք ու երկար ու ձիգ ամիսներ իրականացված լավ գործը կիսատ էր թողել։
Հուլիսի 15-ին բնակիչները սպառնում էին, որ պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ շարունակելու բողոքի ակցիաները՝ փակելով ճանապարհները, որպեսզի գոնե դրանից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը գործն ավարտին հասցներ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը դեռ ամիսներ առաջ խոստացել էր, որ պետք է լուսացույցներ տեղադրվեին նաև ժողովրդին հայտնի «Առինջ մոլի» խաչմերուկում, որտեղ նույնպես ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի պակաս չկար, մինչդեռ այդ հատվածում ավտոմեքենաների և հետիոտների հոսքը բավականին շատ է։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։