1707 դիտում
21:32 25-11-2019
«Ֆիթչը» մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները
«Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2475747206078993]էջում [/url]գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
««Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ»:
Նմանատիպ նյութեր
2854 դիտում
20:59 23-11-2019
«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները
1093 դիտում
14:14 12-02-2023
«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»
1641 դիտում
11:31 28-08-2015
Հակամարտության լուծման համար բարձր մակարդակով նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա. Ջ. Ուորլիք
Այս բաժնից
652 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
556 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1426 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում