Հակամարտության լուծման համար բարձր մակարդակով նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա. Ջ. Ուորլիք
Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ համանախագահները ծրագրում են աշնանը այցելել տարածաշրջան, սակայն դեռևս հստակեցված չէ այցի օրը:
«Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին և բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը:
Խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման համար ամենաբարձր մակարդակով պատրաստված պարտավորությունների անհրաժեշտություն կա»,-ընդգծել է Ուորլիքը: