211652_close_icon
views-count23271 դիտում article-date 21:20 23-11-2019

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն, BMW-ն և Mitsubishi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութեր են նախպատրաստվում նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 06:00-ի սահմաններում մայրաքաղաքային փողոցի թիվ 160 հասցեի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սերգեյ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 01 OQ 041 համարանիշի, 32-ամյա Անդրանիկ Պ.-ի վարած Mitsubishi մակնիշի 2441 HV համարանիշի, Երևանի բնակիչներ, 35-ամյա Արշակ Մ.-ի վարած Toyota մակնիշի 11 XL 011 համարանիշի և 32-ամյա Ավետիք Մ.-ի վարած BMW մակնիշի 49 NA 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր