211652_close_icon
views-count54718 դիտում article-date 12:40 23-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. քարերով կոտրել են Հայաստան վերադարձած սիրիահայի ավտոմեքենայի ապակին ու կողային հայելիները. 7 տարի առաջ էլ թալանել էին անվադողերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար 41 շենքի բնակիչ, սիրիահայ Պողոս Թովմասն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ դեռևս անհայտ հանգամանքներում, նշված շենքի բակում կայանված, իրեն պատկանող Hyundai Verna մակնիշի սիրիական համարանիշներով ավտոմեքենան վնասել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հովհաննես Հարությունյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Էդգար Մովսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը: Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անիձինք քարերով կոտրել են ավտոմեքենայի հետևի ապակին և կողային հայելիները: Ըստ տուժողի հայտարարության՝ ավտոմեքենայի միջից բացակայում է անձնագիրը և այլ իրեր: Փաստի առթիվ հետաքննիչ Է. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Պողոս Թովմասը 7 տարի առաջ է վերադարձել Հայաստան և 7 տարի առաջ Արաբկիրի վարչական շրջանի մեկ այլ հատվածում գիշերը գողացել էին նրա ավտոմեքենայի անվադողերը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացաահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր