30396 դիտում
21:25 22-11-2019
Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով «օրենքով գող» է զոհվել. ԶԼՄ-ներ
Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 3-ը վնասվածքներով տեղափոխվել է հանրապետության բուժհաստատություններ, հաղորդում է «Սպուտնիկ Աբխազիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ-ին, գրում է [url=https://news.am/arm/news/545967.html?fbclid=IwAR3lAjlhbE6E_BkJ_htiBaHZu14gSzlJ0F_gB_yNHVb5RmHM_2ZGBQ6aP1Y]News.am[/url]-ը:
Նախնական տեղեկություններով՝ հրաձգության ժամանակ զոհվել են Աբխազիայի բնակիչներ Աստամուր Շամբան, Ավիձբա ազգանվամբ տղամարդն ու ռեստորանի աշխատակից Ակիրտավան:
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ռեստորանի մոտ հրաձգությունը սկսվել է ժամը 14:40-ին: Դիմակներով 3 անհայտ անիձնք մոտեցել են Մահաջիրով գետափի մոտ կայանված մեքենային եւ սկսել կրակ բացել մարդկանց ուղղությամբ, որոնք նստած են եղել ռեստորանի մոտ դրված սեղանի շուրջ: Դեպքից մեկ ժամ անց հանցագործների մեքենան հայտնաբերվել է Սուխումիի երկաթուղային դեպոյի շրջանում:
Մահացածը 1981 թվականին ծնված Աստամուր Շամբան է, որը «օրենքով գող» է:
Չհաստատված տվյալներով՝ վիրավորվել է նաեւ նրա հետ գտնված մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ալխաս Ավիձբան: Երկունս էլ Գուդաուտա քաղաքից են: Ավելի ուշ ՆԳՆ-ը հայտնել է, որ Ավիձբան զոհվել է:
Նմանատիպ նյութեր
176686 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
10875 դիտում
16:53 04-01-2021
Վրացի «օրենքով գող» Լավասօղլին ձերբակալվել է Օդեսայում. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
1978 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1654 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել