211652_close_icon
views-count1714 դիտում article-date 23:28 22-11-2019

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի(ԵԱԶԲ)կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևինև բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խոհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետՆաիրա Կարապետյանը։ Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը և ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։ Նա նշել է, որբանկընպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ,առավել սերտ համագործակցել և բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։ Դմիտրի Լադիկով-Ռոևը Վարոս Սիմոնյանին է ներկայացրել բանկի առաջարկությությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։ Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը և նշել, որ նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020 թվականի գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումայի նհամաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, և առաջարկել էԵվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր