211652_close_icon
views-count6868 դիտում article-date 16:55 07-07-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է բանկի առավել ակտիվ ներգրավվածությունը մասնավոր բիզնես ծրագրերում։ Նշվել է, որ մի քանի ուղղությամբ արդեն իսկ կան ընթացող ծրագրեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի կողմից գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը, որոնց նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԶԲ ռեսուրսների մատչելիության ապահովմանը ավելի փոքր ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ քննարկելով դրա իրականացման մեխանիզմները և նպատակահարմար ձևաչափը։ Դմիտրի Պանկինը նշել է նաև, որ ակտիվ համագործակցություն կա հայաստանյան առևտրային բանկերի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը, մասնավորապես տեղեկատվություն փոխանակելով իրականացվելիք ծրագրերի և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր