1864 դիտում
10:19 22-11-2019
Ինչու ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ՌԴ-ում պետական գնումներին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա: Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչև 2025 թվականը՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առաջնահերթությունը նրանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում և այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում։ Դրանից բխում է մեկ այլ կարևոր բան, որի մասին վերջերս բարձրաձայնվել է Մոսկվայում՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ, թե ինչու մինչև հիմա Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ՌԴ-ում պետական գնումներին կամ հակառակը։ «Այս հարցերը ցույց են տալիս, որ իրականում կան խոչընդոտներ, չնայած թղթի վրա գրված է, որ ամեն ինչ լուծված է։ Այստեղ անելիք կա թե օրենսդիր, թե գործադիր մարմինների համար»,- պարզաբանեց պատգամավորը։
Համաձայնագրի վավերացման հարցը կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
18:59 08-11-2019
Այսուհետև կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կդառնա զրոյական. Սերգեյ Շահնազարյան
Այս բաժնից
20989 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին