211652_close_icon
views-count1546 դիտում article-date 19:08 21-11-2019

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը: Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։ «Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ:

Նմանատիպ նյութեր