211652_close_icon
views-count1178 դիտում article-date 20:16 02-04-2019

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսիին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները և հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա: «Համոզված եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։ Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը: «Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ և վերահաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին:

Նմանատիպ նյութեր