Գրիզմանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը դժգոհ է ակումբում իր վիճակից և ցանկանում է հեռանալ ՊՍԺ:
«Գրիզմանն արդեն մինչև կոկորդը կուշտ է «Բարսելոնայից», նրա հարաբերությունները Մեսիի հետ չստացվեցին և նա ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ:
Դա կարող է Նեյմարին «Բարսա» վերադարձնելու գործարքի մի մասը դառնալ», հայտնում է Diario պարբերականը:
Հիշեցնենք, որ Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվեց 2019թ. ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմեց 120 մլն եվրո:


