Նեյմար. Մտքովս անգամ չի անցել հեռանալ «Բարսելոնայից»
Բարսելոնայի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2021 թվականը:
«Երբևիցե մտքովս չի անցել հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբը ցանկանում էր, որ մնայի, այդ իսկ պատճառով մենք երկարաձգեցինք պայմանագիրը», ասել է Նեյմարը:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Նեյմարը հայրն ու գործակալը խորհուրդ էին տվել նրան տեղափոխվել «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ: