Տեր Ստեգենը կարող է հեռանալ «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենը ամռանը կարող է լքել ակումբը: Գերմանացին մտադիր է լուծել մեկնարկային կազմում հազվադեպ ընդգրկվելու հարցը: Տեր Ստեգենը հանդիպում է խնդրել թիմի ղեկավարության հետ, որպեսզի հստակեցնի իր դիրքը ակումբում:
Եթե նա նաև հաջորդ մրցաշրջանում չլինի հիմնական դարպասապահը, ապա, ամենայն հավանականությամբ, կլքի «Բարսելոնան»` նվազագույնը վարձակալության իրավունքով:
Կատալոնյան ակումբում Տեր Ստեգենի հեռանկարներին չեն կասկածում, սակայն ներկա պահին ավելի գերադասելի են համարում Կլաուդիո Բրավոյին, որպես հիմնական դարպասապահ: