1756 դիտում
18:18 19-11-2019
Լուիս Էնրիկեն արտառոց հանգամանքներում նորից գլխավորեց Իսպանիայի հավաքականը
Իսպանիայի հավաքականում այսօր գլխավոր մարզչի փոփոխություն կատարվեց: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը:
Մինչ այս Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտ Մորենոն, որը Էնրիկեի օգնականն էր մինչև վերջինիս հեռանալը:
Իսկ ամենաարտառոցն այստեղ այն է, որ Լուիս Էնրիկեն պնդել է, որպեսզի Մորենոն, որի հետ 2008 թվականից ի վեր համատեղ աշխատել է, իր մարզչական շտաբում տեղ չունենա, թեպետ նրա հետ աշխատել է «Բարսելոնայում», «Ռոմայում»:
Իսպանական լրատվամիջոցները էլ ավելի արտառոց են որակել այն փաստը, որ Մորենոյին աշխատանքից ազատելու մասին հայտնել են Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Ռումինիայի հետ խաղից հետո, որտեղ իսպանացիները հաղթեցին 5:0 հաշվով: Նշվում է, որ իմանալով այդ մասին, Մորենոն հանդերձարանում լաց է եղել և հրաժարվել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին:
Նմանատիպ նյութեր
3928 դիտում
17:49 09-07-2018
Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3141 դիտում
14:13 09-07-2018
Իսպանիայի հավաքականը կգլխավորի Լուիս Էնրիկեն
3111 դիտում
20:55 19-06-2019
Լուիս Էնրիկեն անձնական պատճառներով հեռացավ Իսպանիայի հավաքականից
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
559 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից