Իսպանիայի հավաքականը կգլխավորի Լուիս Էնրիկեն
Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա Լուիս Էնրիկեն:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 48-ամյա մասնագետի հետ 2-ամյա պայմանագիր կկնքի՝ մինչև Եվրո-2020-ի ավարտը:
Ֆերնանդո Հիերոյի հեռանալուց հետո հավաքականի մարզչի պաշտոնին հավակնում էին նաև Կիկե Սանչես Ֆլորեսը, Միչելը և Վիկտոր Սանչեսը:
ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ զիջեց Ռուսաստանի հավաքականին (1:1, 3:4՝ 11մ.):


